Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
10, 2018
Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված գալա համերգին:
Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։
Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված է եղել Շառլ Ազնավուրի հիշատակին։