26
09, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Դասո» ընկերության ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
 

← Վերադառնալ