Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
09, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: