14
09, 2018

Նախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մի խումբ շրջանավարտների հետ:

Նշելով, որ նրանք նաեւ այսօրվա  եւ վաղվա առաջնորդներն են, նախագահը դպրոցի շրջանավարտների հետ մասնավորապես զրուցել է առաջնորդի համար կարեւոր որակների մասին, անդրադարձել ազգային ինքնության գաղափարին, այնուհետեւ պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին: 

← Վերադառնալ