Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
09, 2018
Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար:
Ինչպես նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը, այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար:
Այսօրվա առաջին այցելուները շրջել եւ լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում, որը նրանց համար կարող է դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր: