Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն եւ կարեւորել է բանկի ներդրումը հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում:
Հայաստանի նախագահն ու Բանկի պաշտոնյաները խոսել են գործընկերության առաջնահերթությունների, ընթացիկ ծրագրերի, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների մասին: