Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
07, 2018
Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաեւ նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։
Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ եւ ցանկություն ունի քննարկել Հայաստանում գիտահետազոտական եւ ծրագրային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։