Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան կապակցությամբ:
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի եւ միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելու սկզբունքների վրա հիմնված ուզբեկա-հայկական հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն հետեւողական զարգանալ եւ խորանալ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն ու նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»: