Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ձե՛րդ Գերազանցություն,
Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս նշանակալից իրադարձության՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր կյանքը նվիրելով գիտական գործունեությանն ու հանրային ծառայությանը՝ Դուք հարգանք եք ձեռք բերել լայն հասարակական շրջանակներում, որի վկայությունն է Ձեր՝ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելը:
Ակնկալում եմ Ձեր ուշադրությունը Հայաստանի տարածքում Հայրապետական բարեպաշտությամբ միավորված Ռուս Եկեղեցու ուղղափառ համայնքի կարիքներին եւ ձգտումներին: Կարծում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ այսուհետ եւս Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ ավանդական բարի հարաբերությունները կզարգանան ՝ նպաստելով մարդկանց կյանքում բարձր բարոյական արժեքների, համաձայնության սկզբունքների ու փոխըմբռնման հաստատմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Աստծո օգնությունն ու հաջողությունները գործերում, իսկ Ձեր կողմից ղեկավարվող Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»: