Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:
Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան: Զրուցակիցները խոսել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի, ինչպես նաեւ դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: Կողմերը վստահություն են հայտնել, որ այս կարեւորագույն իրադարձությունը կնպաստի Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: