Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանատուն
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի և երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա: Գոհունակությամբ ընդգծելով հարաբերությունների գործընկերային բնույթը եւ փոխվստահության բարձր մակարդակը՝ նրանք միաժամանակ նշել են, որ համագործակցության ներուժը չափազանց մեծ է, եւ կողմերի խնդիրն է այն մշտապես բացահայտել:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է: