28
05, 2018

Նախագահը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության վարչապետի, Արցախ Նախագահի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Ապա ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված «Հաղթանակի դար» վերտառությամբ զինվորական շքերթին, դիտել է տոնական մշակութային ծրագիրը:

 

← Վերադառնալ