19
04, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ:

Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:


 

← Վերադառնալ