Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
04, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին:
Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեություն ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում: