Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
04, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է օտարերկրյա հյուրերի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ: Քննարկվել են հայ-ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին, որտեղ կա զարգացման ներուժ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ Մուհամմադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Չինաստանի Երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ Միջազգային վարչության պետ Դու Շենգի հետ:
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, Մուքանդ ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, Մուքանդ Սումի Մեթլ Փրոցեսինգ ՍՊԸ-ի նախագահ Ռաջեշ Շահի հետ: