Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
04, 2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Առանձնազրույցից հետո Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: