Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
12, 2017
ՀՀ առաջին տիկինն այցելել է արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին:
Տոնական հանդեսի վերջում արյունաբանական կենտրոնի երեխաներին անակնկալ մատուցեցին նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը` ովքեր կարդացել էին երեխաների գրած նամակները: Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին հանձնեցին իրենց ցանկացած նվերները: