24
04, 2017

Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հանրապետության Նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված ցուցադրության օրինակները:
 

← Վերադառնալ