02
09, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: ՀՀ Նախագահը Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ է դրել ազատամարտի նահատակների և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:
 

← Վերադառնալ