13
04, 2016

Նախագահն ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմևին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների դեմ արդյունավետորեն պայքարելու և օպերատիվ լուծումներ գտնելու առումով համատեղ աշխատանքի կարևորությունը:

Իգոր Արտեմևը ՀՀ Նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև խոսել այն քայլերի մասին, որոնք ուղղված են ռուսական շուկայում հայկական արտահանող ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:

Հանդիպմանը քննարկվել է վաղը Երևանում մեկնարկող ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի օրակարգի հետ կապված հարցեր:

← Վերադառնալ