Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
04, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ: