06
04, 2016

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև

 


Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև:

Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 8-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները:

Կողմերը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

← Վերադառնալ