29
11, 2015

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին:

Համաշխարհային այդ համաժողովին հրավիրված են մասնակցելու ավելի քան 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

← Վերադառնալ