12
11, 2015

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ կուսակցության դիրքորոշումը:

Հանդիպման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը ՀՀ Նախագահին է փոխանցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը:
 

← Վերադառնալ