Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանը Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Այն սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով բանակցություններից հետո նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: