Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
31
05, 2015
Նախագահը ներկա է գտնվել Սևանի և Արտաշատի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց և Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ու բարերարությամբ և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:
Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով և դարձյալ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: