30
04, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Աննա եկեղեցու օծման արարողությանը


Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Սբ. Աննա եկեղեցին և Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը:

Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին:
 

← Վերադառնալ