Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
04, 2015
Նախագահը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով զեկուցել է նաև Ակադեմիայի 2014թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ 2014թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ներկայացվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրները» զեկույցը՝ պատրաստված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Գագիկ Ղազինյանի, Աշոտ Մելքոնյանի և Ռուբեն Սաֆրաստյանի կողմից: