Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
03, 2015
Նախագահը հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:
Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են: