Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
01, 2015
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով «Սպի» ֆիլմի պրեմիերային
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային: