22
12, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին

 

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին:

Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները: Նշվել է, որ 2010-2014թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված էին ռազմավարական մի շարք ուղղություններ, որոնք նպատակաուղղված էին ԵՊՀ-ում բարձրորակ կրթության ապահովմանը, բարձրակարգ հետազոտությունների և նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի կատարելագործմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը, ընդունելության բազմազանեցված մուտքի ընդլայնմանը, ֆինանսական կայունությանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը: Ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանով հստակ սահմանվել էին այդ խնդիրների համապատասխան գործողությունների կատարման ժամկետները՝ ըստ ուսումնական տարիների և կիսամյակների, ինչպես նաև կատարող ստորաբաժանումները և պատասխանատու անձինք: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը ներառել է հիշյալ ուղղություններով իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:

Օրակարգի հարցերի շարքում խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԵՊՀ 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականը: Նիստում հաստատվել է նաև ԵՊՀ 2015թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:


 

← Վերադառնալ