17
09, 2014

Նախագահը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի հանձնման արարողությանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2014թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին: Ֆելիքս Ահարոնյանն առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»: Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:

Հանձնաժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ 2014թ. մրցանակի համար հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում Ռուսաստանի Դաշնությունից (2 առաջադրում), ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ուկրաինայից: Վերոնշյալ երեք գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացած գիտնականներին և հանձնել մրցանակները:

***


Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

 

 

 

← Վերադառնալ