Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը և շնորհակալություն հայտնել բանակցային գործընթացում մինչ այժմ նրա իրականացրած կարևորագույն առաքելության համար:
Հանդիպման ժամանակ համանախագահները Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: