25
04, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը

 

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Այն չեխահայ համայնքին և Պրահային է նվիրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ հասարակայնության ներկայացուցիչներ: Օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել խաչքարին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Ավարտելով երկօրյա աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

 

← Վերադառնալ