23
04, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաև ՀՀ ԳԱԱ 2013թ. գիտակազմակերպական գործունեությունը: Ժողովի մասնակիցներն այնուհետ քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները:

← Վերադառնալ