16
12, 2013

Վախճանվել է Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը

ՀՀ Նախագահի աշխատակազմը խոր ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:

Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին: Հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին՝ նույն վայրում:

← Վերադառնալ