29
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել հայ թատերարվեստի մեծ երախտավոր Սոս Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անվանի դերասան Սոս Սարգսյանի ընտանիքի անդամների, գործընկերների և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ թատերարվեստի մեծ երախտավորին, այնուհետև Հանրապետության Նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում ներկա է գտնվել անվանի մտավորականի հուղարկավորությանը:

← Վերադառնալ