Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
08, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին` պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում: