02
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի բացմանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:

Հյուրանոցային համալիրում շրջայցի ժամանակ Նախագահը ծանոթացել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված հինգ աստղանի «Գոլդեն Փելըս»-ի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին: Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում, հերթական բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության խթանման, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման և տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:


 

← Վերադառնալ