15
02, 2013

Նախագահն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:


 

← Վերադառնալ