Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
12, 2012
Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն: