14
12, 2012

Նախագահն ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները: Կողմերի գնահատմամբ, այդ հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն և տեղափոխվել են որակապես նոր հարթություն: Նշվել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, հաջողությամբ են ընթանում նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
 

← Վերադառնալ