Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
12, 2012
Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:
Վիկտոր Խրիստենկոն ՀՀ նախագահին ներկայացրել է Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության փոխգործակցության հնարավոր ձևաչափերը: