Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ներկայացուցչության բացումից հետո ՀՀ սահմանային ենթակառուցվածքների ու անցման կետերի արդիականացման աշխատանքների իրականացման գործում «Ռոսգրանիցա»-ի աջակցության և այդ գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: