06
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ նիստին մասնակցելուց հետո, Հանրապետության ղեկավարն այցելել է Արենի համայնք, ներկա գտնվել այստեղ ավանդաբար կազմակերպվող «Բերքի տոնին» և «Գինու փառատոնին»:

Մարզի մեկ այլ՝ սահմանամերձ Խաչիկ համայնքում Նախագահն այցելել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ընկուզենի տնկել տան բակում: Նախագահը մասնակցել է նաև Խաչիկ համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը դպրոցում շրջայցի ժամանակ ծանոթացել է իրականացված աշխատանքների որակին, կրթական այս հաստատության և անցյալ տարի դպրոցում հիմնված նախակրթարանի պայմաններին:
 

← Վերադառնալ