Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և քննարկել դրա հետևանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
Զրուցակիցները քննարկել են նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում առաջիկայում կայանալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստի և ս.թ. տարեվերջին Երևանում տեղի ունենալիք ԵԺԿ տարածաշրջանային գագաթնաժողովի հետ կապված հարցեր: