Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, մեր երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ