Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
07, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:
Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ «Օլիմպիական» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի փակման արարողությանը և դիտել առաջնության եզրափակիչ խաղը: