26
06, 2012

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:

← Վերադառնալ