Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
06, 2012
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին: